22/11/2014 16:02
Դավիթ Սանասարյանը դադարեցրեց հացադուլը (Տեսանյութ)
«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը դադարեցրեց իր հացադուլը: Այս մասին նա հայտնեց այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ այսօր հատուկ օպերացիայի շնորհիվ հայկական կողմին հաջողվել է արդեն հետ վերադարձնել հայ օդաչուների դիերը, որոնք ադրբեջանական կողմը հետ չէր վերադարձնում՝ համառորեն թույլ չտալով մոտենալ խոցված ուղղաթիռին: Իսկ դեպքից ընդամենն օրեր առաջ Դավիթ Սանասարյանը տղաների դիերը հետ վերադարձնելու պահանջով հացադուլ էր հայտարարել հենց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի առջև: Նրան էր միացել նաև Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը: Եվ ահա հատուկ օպերացիայից արդեն ժամեր անց՝ Դավիթ Սանասարյանը հայտարարեց իր հացադուլը դադարեցնելու մասին: Դավիթ Սանասարյանը պատրաստվում էր այս օրերին անգամ փոխել հացադուլի վայրը և տեղափոխվել Ռուստանի, ՄԱԿ-ի, կամ ԱՄՆ դեսպանատների մոտ, սակայն ինչպես ինքն ասաց՝ այսօր այդ պլանները փոխվեցին:
Լրագրողների հետ զրույցում նա հուզվեց, ու հայտարարեց, որ խոնարհվում է հայ զինվորների առջև: «Աստված մեզ մեծ ուժ է տվել ու մեծ պատգամ թողել: Խոնարհվում եմ նրանց առջև»,- ասաց Դավիթը, ով հայտնեց, որ ասուլիսից անմիջապես հետո պատրաստվում է գնալ ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարի մոտ և այնտեղ իր հարգանքի տուրքը մատուցել ինչպես նրա, այնպես էլ զոհված մյուս բոլոր տղաների հիաշատակին:
«Ուրախ լինելու առիթ չկա: Այն ինչ ուզում եմ ձեզ խնդրել, դա այն է, որ Դավիթ Սանասարյանին չգովաբանեք, որովհետև ես իրկանում ոչինչ չեմ արել: Իմ խնդրանքն է ձեզ՝ ինձ չհերոսացնեք, որովհետև հերոսներն ընկած են: Իսկ մյուս հերոսներն իրենց գործողություններով կարողացան տղաներին հետ բերել: Խոնարհվում եմ նրանց առջև՝ որպես նախկին հետախույզ: Նրանք կարողացան ապացուցել, որ Հայոց բանակն ուժեղ է և հզոր: Ես այստեղ ունեմ զրո ներկայություն և դադարեցնում եմ իմ հացադուլը»,- ասաց նա:
Նա մանրամասնեց նաև, որ ԵԱՀԿ գրասենյակի մոտ է հայտնվել, որպեսզի կանխի պատերազմն ու կարողանա հետ վերադարձնել օդաչուների դիերը: «Իմ կոչը միջազգային կառույցներին էր ուղղված, որոնք իրենց գործողություններով թույլ չտան պատերազմի վերսկսումը: Սակայն միջազգային կառույցները ցույց տվեցին, որ բավականին ուշացած քայեր են կատարում, որոնք այնուամենայնից որևէ ազդեցություն չունեցան: Ես նրանց չեմ ասելու ամոթ, քանի որ նրանց ժողովուրդները պետք է ամոթանք տան և հատկապես ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի, իսկ Ռուսաստանի մասին չեմ ուզում խոսել»,- հավելեց նա՝ ընդգծելով, որ այդ երկրներն իրենց մանդատն այդպես էլ չկարողացան օգտագործել, իսկ մարդու իրավունքները նրանց համար սելեկտիվ են միայն:
«Մարդու իրավունքներն այսօր պաշտպանեցին մեր տղաները: Հավերժ փառք մեր տղաներին, որոնց ցանկանում եմ ուժ ու կորով: Զգացել եմ, որ այս օրերի ընթացքում օդաչուների վրա լուրջ ճնշում է գործադրվում, բայց օդաչուներին մեղադրել ու ընկճել պետք չէ: Օդաչուներին ընկճել՝ նշանակում է արգելել նրանց վստահ թռչել: Նրանք այն զինվորներն են, որոնցից մենք քիչ ունենք: Նրանք խիզախ են, և ոչ թե երկրի վրա են, այլ օդում»,- ասաց նա՝ կոչ անելով ՊՆ Սեյրան Օհանյանին, որպեսզի նա տղաներին ոգևորի:
Դ. Սանսարյանն իր շնորհակալությունը հայտնեց նաև լրագրողներին, ոստիկանությանն ու Շտապ օգնության աշխատակիցներին, նման վերաբերմունքի համար:
Նախորդող հրապարակում՝ Դ. Սանասարյանը հացադուլ է սկսել. Պահանջը մեր օդաչուներին վերադարձնելն է