22/11/2014 11:48
Դավիթ Սանասարյանը՝ հայ օդաչուների աճյունները վերադարձնելու մասին. Սա ուրախություն չի, սա պատվի մի փոքր վերականգնում է
ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի մոտ անժամկետ հացադուլ հայտարարած «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը իր Facebook-յան էջում հետևյալ գրառումն է կատարել.
«Տղերքի աճյունները մեր մոտ են, հավերժ փառք իրենց, ամրություն հարազատներին, բարձ ոգի զինվորներին, շնորհակալություն մեր հետախուզությանը
Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրը մեր նահատակված հերոսները վերադաձվեցին: Սա ուրախություն չի, սա պատվի մի փոքր վերականգնում է»,- գրել է նա:
Նա նաև նշել է, որ ժամը 13:45-ին ասուլիս կտա, որի ժամանակ պատրաստվում է հայտարարություն անել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին իր Facebook-յան էջում Դ. Սանասարյանը հայտնել էր, որ «ինքը հացադուլ է սկսում ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի առջև ի նշան բողոքի Ղարաբաղ-Ադրբեջան շփման գոտում հայկական ուղղաթիռի խոցման պատճառների բացահայտման ու մեր երեք սպանված օդաչուների դիերի հետ վերադարձման համար»:
Նախորդող հրապարակում՝ Դավիթ Սանասարյան. Շահեն Հարությունյանը գիտակցում է, թե ինչ է անում իր հայրը
Մեր բանակը հատուկ գործողությունների է դիմել. Խոցված ուղղաթիռի տղերքին հետ են բերել