22/11/2014 15:38
Եվրահանձնաժողովի կարծիքով՝ «Google»-ը պետք է բաժանել 2 առանձին ընկերությունների
Եվրահանձնաժողովի եզրակացության համաձայն՝ Google ընկերությունը պետք է բաժանել 2 առանձին ընկերությունների՝
«IT» շուկայում ընկերության մենաշնորհից խուսափելու համար: Այս մասին հայտնում է «The Financial Times»-ը:
Ըստ աղբյուրի՝ Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս առանձնացնել «Google»-ի որոնման համակարգը:
Վերոնշյալ որոշմանը իրենց աջակցությունն են հայտնել Եվրոպայի 2 հիմնական քաղաքական միավորումները՝ «Սոցիալիստների և դեմոկրատների առաջընթաց դաշինքը» և «Եվրոպական ժողովրդական կուսակցությունը»: