22/11/2014 17:00
Զոհերի աճյուններն արդեն փոխանցվել են հարազատներին. Ազատություն
Հայկական զինուժի վերջին գործողություններից և խոցված ուղղաթիռի անդամների դուրս բերումից հետո իրադրությունը շփման գծում վերահսկելի է: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ԼՂ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:
«Կրակահերթեր միշտ կան, սակայն վիճակը գտնվում է վերահսկողության տակ», - հայտարարել է նա:
ԼՂՀ ՊԲ նախարարն ասել է նաև, թե անձնակազմի զոհերի աճյուններն արդեն փոխանցվել են հարազատներին, հուղարկավորության կարգի մանրամասներն այժմ ճշտվում են:
Նախորդող հրապարակում՝ Խոցված ուղղաթիռի անձնակազմի մասունքները հետ են բերել