Թեժ աշունն ավարտվում է

22/11/2014 18:40

Թեժ աշունն ավարտվում է


Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հանրային հայտարարությամբ հանդես եկավ ու իրազեկեց դեկտեմբերի 5-ին ու 6-ին Երևանում, Վանաձորում և Գյումրիում սպասվող քաղաքացիական ժողովների մասին: Միաժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց Եռյակին գործել ավելի բաց, միևնույն ժամանակ Եռյակը լքելու մասին ոչինչ չասեց: Ավելին հայտարարեց, որ կմիանա դեկտեմբերի 10-ին ՀԱԿ ավանդական երթին, ինչպես նաև՝ հույս հայտնեց, որ նոյեմբերի վերջին ամեն դեպքում միասնական հանրահավաքի հույս ունի:

Եռյակի տարաձայնությունները ու ուշացող արտահերթ գործողությունները

Րաֆֆի Հովհաննսիյանի քաղաքացիական ժողովների միտքը ու հայտարարությունները վերջնական վկայությունն են Եռյակում առկա տարաձայնությունների:

Եռյակի առավել ակտիվ կողմնակիցները դա, իհարկե, հիմնավորում են նրանով, որ կարևոր խնդրի լուծմանը` այն է իշխանափոխությանը հասնելու համար, կա կարիք միավորվել բոլորով, անկախ արժեհամակարգային նախընտրություններից: Շարունակելով տրամաբանությունը, պետք է ենթադրել, որ եթե կա նման կոնսոլիդացիայի կարիք, երբ արժեհամակարգային ու գաղափարական տարաձայնությունները պիտի մի կողմ դրվեն, ուրեմն կա նաև արտահերթ գործողությունների ահնրաժեշտություն, ու չկա այլևս սպասելու ժամանակ: Բայց ինչպես ցույց է տալիս գործընթացը,  չնայած բազմաթիվ սոցիալական խնդիրների առկայութանը ու հանրության տարբեր շերտերում իշխանությունների հանդեպ առկա պերմանենտ դժգոհությանը իշխանափոխություն կամ դրա փորձ չի նշմարվում: Եռյակն էլ երկարացնում է գործողությունների ժամանակացույցը, ու կողմերի տարաձայնությունները, որոնք արագ թիրախին խփելու պարագայում կարող էին դրվել մի կողմ, ակնհայտ են դառնում:

Երկխոսություն. ու՞մ հետ

Եռյակը քննարկեց իշխանությունների կողմից երկխոսության հերթական առաջարկը, այն է` վերանայել  ընդդիմության ներկայացրած 12 կետերից բաղկացած պահանջները: Միասնական պաշտոնական դիրքորոշում, սակայն, չեղավ: Լևոն Զուրաբյանը ու Ռուբիկ Հակոբյանը հայտարարեցին, որ երկխոսություն չի լինելու: ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ ասաց, որ ԲՀԿ-ն չի ասել, որ մերժում են քննարկել 12 կետերը, իսկ Լևոն Զուրաբյանն ու Ռուբիկ Հակոբյանը չեն արտահայտում ԲՀԿ տեսակետը: ՀՀԿ-ն, իմիջայլոց, վերահաստատեց երկխոսության հնարավորությունը ու այն, որ Եռյակից «հավասար» ու «հիմնական» խաղացող ճանաչել պատրաստվում է միայն ԲՀԿ-ին: Իսկ Եռյակի պաշտոնական հայտարարության բացակայությունն այս հարցով, ու ԲՀԿ լռությունը երկխոսության հնարավորությունը ո՛չ բացառեցին, ո՛չ հաստատեցին:

Գործընթացը թափանցիկ չէ

Ընդհանրապես քաղաքական այս գործընթացում ակնհայտ է, որ քաղաքական օրակարգը ձևավորվում է ամենուրեք, բայց ոչ հրապարակում: Բայց հրապարակն ու դրա լեփ լեցուն լինելը քաղաքական գործընթացի կարևոր մաս են հայտարարվում: Այս համատեքստում հրապարակն ընդամենը սեփական ուժերը ցույց տալու միջոց է դառնում, այլապես, եթե կարիք կա կոնկրետ գործողությունների, ապա հրապարակային քաղաքականության դեպքում դրանց ընթացքը պարզ է՝ հանրահավաքներ, նստացույց և այլն: Երկու հանրահավաքներում էլ, կարծես թե, Եռյակն ապահովում էր մարդաշատությունը ու այլ գործոն պետք է որ չլիներ, որ խանգարեր գնալ արտահերթ քայլերի: Բայց այդ քայլերը չեղան, հետաձգվեցին, հրապարակը «զսպվեց»:

Եռյակի՝ հատկապես ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի կողմից, ակկնհայտորեն նկատվում են Հովիկ Աբրահամյանին Սերժ Սարգսյանին հակադրելու փորձեր: Դա, իհարկե, պաշտոնապես չի արվում: Քարոզչական խողովակներով իշխանության հասցեին հնչող ընդհանուր քննադատության ֆոնին վարչապետին անընդհատ «քարտ բլանշ» է տրվում: Սերժ Սարգսյանի՝ 12 կետերը քննարկելու կոչն ու Հովիկ Աբրահամյանի կողմից այս հարցին առաջին, ոչ միանշանակ դիրքորոշումը, մտայնություն ստեղծեցին, որ միգուցե հնարավոր է, որ ընդդիմության այս «մեսիջները» գտել են հասցեատիրոջը: Ընդհանրապես Աբրահամյանի ու Ծառուկյանի խնամիական հարաբերությունները անընդհատ պրոեկտվում են քաղաքական դաշտի վրա ու չնայած կողմերը ժխտում են խնամիական ֆորմատի որոշիչ լինելը քաղաքական կյանքում, դժվար է ասել՝ որքանո՞վ հնարավոր կլինի խույս տալ հայաստանյան քաղաքական մշակույթում կարծացած ընտանեկան-ազգակցական կապերից: Անկախ Հովիկ Աբրահամյանի դիրքորոշումից, ԲՀԿ ու ՀԱԿ կողմից Աբրահամյանի նկատմամբ նման «խտրական» վերաբերմունքը պրոցեսի բացության հետ կապված նոր հարցեր է առաջացնում: Քոչարյանի՝ ԲՀԿ-ի քաղաքական գործունեության վրա հնարավոր ազդեցության հետ մեկտեղ այս թեման ավելի է օտարում գործընթացը հրապարակից: Այս հարցերը պատասխան չեն ստանում, հանրության հետ բնականաբար չեն քննարկվում. Հրապարակային գործընթացի համար չքննարկվող թեմաները արդյունքում չափազանց շատ են:

Րաֆֆիին կոչ է անում բաց գործել

Եռյակի հանրահավաքային հռետորաբանության ու այդ ֆոնին Եռյակին ավելի բաց գործելու Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա կոչը ավելի հատկանշական է դառնում: Եռյակի վերջին հանրահավաքի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը, խախտելով հարթակում տիրող  ներդաշնակությունը, Ծառուկյանի վրա հանրային քվեարկություն անելու ու նստացույցի հարցը քվեարկությամբ քննարկելու հարց դրեց: Ծառուկյանը անմիջապես հանեց այդ հարցը օրակարգից: Իսկ հետո Րաֆֆու գործողություններում նկատվեց մեկուսացում, իսկ նրա այսօրվա հայտարարությունը ամբողջացրեց այն, որ նրա պահվածքը ճիշտ չէին հասկացել և ընդունել: Այն, որ Եռյակի հայտարարած նպատակների, պաշտոնական հռետորաբանության ու իրական գործողությունների միջև հակասություններ կան ևս մեկ անգամ վկայում է Րաֆֆի Հովհաննիսյանի պահվածքը: Րաֆֆին փաստացի անում է այն, ինչի մասին հայտարարել ու եթե հավատանք հայտարարություններին՝ հավաքվել են մասնակիցները, այն է՝ գալ հրապարակ ու արտահերթ ինչ-որ բան անել: Բայց ստացվում է հակառակը՝ նման տրամաբանությունից բխող քայլերի համար Րաֆֆին մեկուսացվում է գործընթացներից:

Քաղաքացիական ժողովներով Րաֆֆին փաստացի փորձելու է վերականգնել իր կորցրած ռեսուրսը: Նոր բան կարծես թե չի անելու, փորձելու է խաղադրույք կատարել հանրային տրամադրությունների, քաղաքացիական հռետորաբանության վրա, այն ինչ անում էր ժամանակին ժառանգությունը, այն ինչ անում էր Րաֆֆին նախընտրական և հետընտրական շրջանում: Ներկա իրավիճակում գործողությունների երկու հնարավոր տարբերակ կա, մեկը իշխանության հերթական վերադասավորումը տեղի կունենա իշխանության ու քաղաքական էլիտայի ներսում, իսկ հանրային տրամադրությունները կծառայեցվեն դրանց, մյուս տարբերակը հանրային դժգոհությունը կդառնա որոշիչ, ու քաղաքական ուժերը կծառայեն դրան: Րաֆֆու քայլը ու թիրախները մի կողմից, կարծես թե, վկայում են, որ նա փորձելու է վերջին սցենարով շարժվել, մյուս կողմից անցյալի դառը սխալները լավատեսություն չեն ներշնչում, ու հանրային դժգոհությունը կրկին վատնելու մեծ վտանգ կա:

Հ.Գ. Եռյակի համար թեժ աշունն ավարտվում է տեսանելի հակասություններով, սկսած ԲՀԿ-ՀԱԿ զգուշավոր, բայց հակասական հայտարարություններից, վերջացրած Րաֆֆու՝ առանձին քաղաքացիական ժողովներ անցկացնելու մտադրությամբ:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18/03/2024 23:35 Փաշինյանը կնոջ հետ Համազգային թատրոնում էր՝ «...և նորից Գարուն» ներկայացմանը 18/03/2024 23:14 Ստոմատիտ․ Ինչպե՞ս բուժել 18/03/2024 23:08 Մտադիր չենք ամերիկյան զորքեր ուղարկել Ուկրաինա․ Սալիվան 18/03/2024 22:51 Անընդհատ ասում է՝ տանք-տանք. ինչի՞ դիմաց ես տալիս, երբ Բաքվում հայտարարում են՝ «Էրիվան», «մենք չենք կանգնելու» ․ «Հայաքվե» նախաձեռնության անդամ 18/03/2024 22:33 Ի վիճակի՞ չես՝ թող, գնա. Լավ, ինչքա՞ն կարող ես տալ, որ «պատերազմ չլինի»․ Ոսկեպարցի 18/03/2024 22:10 «Դա անում ենք Ոսկեպար գյուղի համար, Կիրանց գյուղի համար»․ Փաշինյանը Տավուշում հայտարարել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ 18/03/2024 21:43 «Նա եկել էր ասելու, որ այդ տարածքները հանձնում է հանուն «խաղաղության»․ Մանրամասներ՝ Փաշինյանի ու տավուշցիների հանդիպումից 18/03/2024 21:34 Կիմ Չեն Ընը ցանկանում է ամրապնդել Ռուսաստանի հետ հարաբերությունները 18/03/2024 21:18 Այս շաբաթ Վրաստանի խորհրդարան կբերվի ԼԳԲՏ քարոզչության դեմ ուղղված օրինագիծը 18/03/2024 21:03 «Ամեն խաղ պիտի խաղանք՝ ինչպես վերջինը»․ Հարոյանը՝ Կոսովոյի և Չեխիայի դեմ ընկերական խաղերից առաջ 18/03/2024 20:44 «Արարատ»-ի ֆուտբոլիստ Արմեն Նահապետյանին այսօր վիրահատել են 18/03/2024 20:28 Քթի միջնապատի շտկում․ Ե՞րբ է անհրաժեշտ վիրահատական միջամտությունը 18/03/2024 20:14 Լարսի ճանապարհը բացել են բեռնատարների համար 18/03/2024 20:01 ԵԽ նախարարների կոմիտեն ընդունել է որոշում «Մակուչյանը և Մինասյանն՝ ընդդեմ Ադրբեջանի» վճռի կատարմանն ուղղված Ադրբեջանի ներկայացրած գործողությունների ծրագրի վերաբերյալ 18/03/2024 19:53 «Չենք պատրաստվում հաշվի նստել, կարևոր չէ»․ Կրեմլից արձագանքել են ընտրությունների վերաբերյալ ԱՄՆ-ի գնահատականին 18/03/2024 19:37 Հստակ դիրքորոշում ունենք` հասնելու Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության. Խաչատուրյանը՝ ֆրանսիացի մտավորականներին 18/03/2024 19:27 Չեխիայի դեսպանը Ալեն Սիմոնյանին նամակ ու եվրոպական դրոշ է փոխանցել 18/03/2024 19:17 Ի գիտություն ենք ընդունում ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները․ Ֆրանսիայի ԱԳՆ 18/03/2024 19:00 Ապարանում, Արագածում, Սևանում ձյուն է տեղում 18/03/2024 18:48 600 հայկական բեռնատարներ են կուտակվել Վերին Լարսի անցակետի ռուսական ու վրացական կողմերում 18/03/2024 18:34 Թշնամու խնդիրն է՝ կտրել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության ուղին, ջլատել Հայաստանի պաշտպանական բնագիծը՝ նաև այս հատվածում․ Վարդան Ոսկանյան 18/03/2024 18:24 Անկախ նրանից, թե Փաշինյանը ինչ է խոստացել թշնամի Ադրբեջանին, գյուղում վճռական են տրամադրված, հետքայլ չեն անելու․ Բաղանիսցի 18/03/2024 18:13 Գեղարքունիքի մարզի Գանձակ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանք 18/03/2024 17:58 ԲՈՒՀ-երի նկատմամբ Փաշինյանի վերաբերմունքը պարզ ֆրեյդիստական բացատրություն ունի․ Լևոն Զուրաբյան 18/03/2024 17:47 Ո՞ւր է գնում Հայաստանը․ դեպի անորոշություն, անկանխատեսելիություն և արկածախնդրություն․ Տիգրան Աբրահամյան 18/03/2024 17:32 Տավուշում հանդիպման մասնակիցների ձեռքից վերցրել են հեռախոսները, Փաշինյանն իր հետ տարած մի տեսախցիկով փորձելու է ստեղծել կեղծ տպավորություններ և էլի մոլորեցնել հանրությանը․ Դանիելյան 18/03/2024 17:19 Ալիևը շարունակում է կամայականություններն օկուպացված Արցախում․ հայտարարել է, որ վերանվանում է Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակը 18/03/2024 17:07 Քանաքեռավանի գազալցակայանում պայթյունի հետևանքով վնասվածք ստացած 46-ամյա աշխատակցի առողջական վիճակը գնահատվում է ծանր 18/03/2024 16:53 Ո՞վ է սեփականաշնորհել և 2.6 մլն դոլարով վաճառքի հանել Թաթուլ Կրպեյանի անվան այգու մի մասը. Տեսանյութ 18/03/2024 16:50 Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. news.am (Տեսանյութ) 18/03/2024 16:47 Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում 18/03/2024 16:39 Ոսկեպարում Նիկոլ Փաշինյանին շատ սառն են ընդունել, Փաշինյանը վախեցրել է պատերազմով. Ոսկան Սարգսյան 18/03/2024 16:34 Տավուշում Նիկոլ Փաշինյանի հանդիպումների տեսանյութերը կհրապարակվեն ավելի ուշ. խոսնակ 18/03/2024 16:23 1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ՝ Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 9-րդ օլիմպիադայում 18/03/2024 16:02 Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Կոնգրեսում քննարկումներ է կազմակերպել ԼՂ հայերի իրավունքների թեմայով 18/03/2024 15:53 Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպել է բնակիչների հետ 18/03/2024 15:47 Այգեհովիտում էլեկտրական շչակ է գործարկվելու 18/03/2024 15:38 Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 32 վթար. 1 մարդ զոհվել է, 50-ը՝ ստացել վնասվածքներ 18/03/2024 15:28 Քննարկվել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության խորացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը 18/03/2024 15:18 Խիստ նկատողություն է տրվել Տավուշի նոտար Գուրգեն Անանյանին 18/03/2024 15:14 Ստոլտենբերգն Ադրբեջանի ՊՆ ղեկավարի հետ տարածաշրջանային անվտանգության հարցեր է քննարկել 18/03/2024 15:09 Ներկայիս քաղաքական պսևդո էլիտայի փոխարեն պիտի ունենանք պետական գործիչների բանակ․ Անանյան 18/03/2024 15:02 Չի կարելի դառնալ հավաքական Արևմուտքի քարոզչության հերթական զոհը՝ վերածվելով հակառուսական պլացդարմի. Շարմազանով 18/03/2024 14:55 Հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգն առաջ մղելու պատմական հնարավորություն կա․ Բայրամով 18/03/2024 14:48 Քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները հանրային մուլտիպլեքսում կցուցադրվեն ժամային սահմանափակմամբ (Տեսանյութ) 18/03/2024 14:34 Երևանում 26-ամյա աղջիկը դանակահարել է ընկերոջը. նա ձերբակալվել է 18/03/2024 14:27 Արդարադատության նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում է 18/03/2024 14:14 ՀՀ-ում ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցածների մեծամասնությունը քվեարկել է Վլադիսլավ Դավանկովի օգտին 18/03/2024 14:02 Ալիևը շնորհավորել է Պուտինին 18/03/2024 13:46 Պետությունն ինչ-որ քայլեր անելու է, սա ես կարող եմ երաշխավորել. Հայրապետյանը՝ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների՝ երկրից հեռանալու մասին (Տեսանյութ) 18/03/2024 13:40 Արցախցիների վերադարձի հարցում Հայաստանի իշխանության պահվածքը համընկնում է Թուրքիայի և Ադրբեջանի տեսակետների հետ. Տիգրան Աբրահամյան 18/03/2024 13:36 Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերը՝ պահ առաջ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համար. Միրզոյան (Տեսանյութ) 18/03/2024 13:33 Պուտինը պարտվել է Երևանում, հաղթել՝ Գյումրիում 18/03/2024 13:29 Հայաստանը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերում. ԱԳ նախարար 18/03/2024 13:20 «Որոշումների առանցքում ՀՀ-ի արժանապատվության հարցն է»․Հայրապետյանը չմանրամասնեց՝ արդյո՞ք ռուսական հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսից հանելու հարց կլինի (Տեսանյութ) 18/03/2024 13:06 Չինաստանը շնորհավորել է Պուտինին 18/03/2024 13:00 Նիկոլ Փաշինյանը Տավուշում է 18/03/2024 12:51 ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման նոր համակարգ 18/03/2024 12:47 «Եվրոպան» մեզ պաշտպանել չի կարող և չի ուզում. Հարավային Կովկասում բռնկված հրդեհը Բրյուսելի միզող տղան հանգցնել ի վիճակի չէ. Արմեն Աշոտյան 18/03/2024 12:38 Ուրախ եմ, որ այս կեղծավորի պաշտոնավարման ժամկետը մոտենում է. Մարուքյանը՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի մասին 18/03/2024 12:31 Պարույր Սևակ փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքը բացահայտվել է․ 2 անձի մեղադրանք է ներկայացվել 18/03/2024 12:29 Տիգրանաշենի ոլորանում իրանական բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջվել 18/03/2024 12:27 Ողջաբերդում երիտասարդներ են ձերբակալվել․ համայնքին պատճառել են 8 միլիոն դրամի վնաս 18/03/2024 12:23 ՀՀ ԿԸՀ փոխնախագահն ու քարտուղարը դիտարկել են ԱՄՆ նախագահական նախնական ընտրությունները 18/03/2024 12:18 Ոստիկանությունը հորդորում է բոլորին` անվերապահորեն հետևել ամրագոտու կիրառման կանոններին 18/03/2024 12:09 ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը (UNODC) պատրաստակամ է աջակցելու ՆԳՆ բարեփոխումներին 18/03/2024 12:04 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան 18/03/2024 11:54 Մեկ շաբաթում գրանցվել է 196 արտակարգ դեպք. 11 ինքնասպանության փորձ, 140 հրդեհ, 3 պայթյուն 18/03/2024 11:48 ԱԳՆ-ում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Ղազախստանի ԱԳ նախարարի առանձնազրույցը 18/03/2024 11:46 Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն ժամանել է ՀՀ ԱԳՆ 18/03/2024 11:44 Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների չի գնա, գիտի՝ չի հաղթելու. Արշակ Կարապետյան 18/03/2024 11:41 ՀՀ-ԵՄ հարաբերություններում դինամիկան կարելի է աննախադեպ որակել. ԱԳ փոխնախարար 18/03/2024 11:38 Սպասվող առատ տեղումներից չբողոքեք, մեզ ջուր է պետք․ Գագիկ Սուրենյան 18/03/2024 11:30 Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք 18/03/2024 11:23 Նրա հետ վաղուց չեն բանակցում, այլ պահանջում են. Արշակ Կարապետյանը` Նիկոլ Փաշինյանի մասին (Տեսանյութ) 18/03/2024 11:20 Հաստատվել է կարմրուկով վարակման 165 դեպք 18/03/2024 11:07 «Վերջապե՜ս». Ավինյանը՝ «Մհեր Մկրտչյան» թատրոնի մասին 18/03/2024 11:01 Ներսից ու դրսից մեզ թելադրվում է, որ դուք ո՛չ հայրենիք ունեք, ա՜յ թափառական ժողովուրդ, ո՛չ հող , ո՛չ շիրիմ, ո՛չ սրբություն. Բագրատ Սրբազան 18/03/2024 10:47 Հակակոռուպցիոն դատարանի վճռով պետությանը կփոխանցվի ավելի քան 608 մլն դրամ 18/03/2024 10:45 ԵՄ Խորհուրդը կքննարկի Հայաստանին աջակցությունը և հայ-ադրբեջանական կարգավորումը 18/03/2024 10:42 Պուտինն առաջատար է ձայների 87,32 տոկոսով 18/03/2024 10:33 Հաջորդը լինելու է Մատենադարանը. Վահե Հովհաննիսյան 18/03/2024 10:25 Չեմ պատրաստվում հանդուրժել այդ այլանդակությունները. Ավինյանը՝ սրճարանների մասին (Տեսանյութ) 18/03/2024 10:07 2023-ի սեպտեմբերից ՀՀ-ն լքած 7 825 արցախցիներ չեն վերադարձել. նոր տվյալներ (Sputnik Արմենիա) 18/03/2024 10:05 Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը 18/03/2024 09:58 Լարսը բեռնատարների համար փակ է 18/03/2024 09:43 Միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարումն անվերականգնելի վնաս կհասցնի ՀՀ-ին ու հայ ժողովրդին 18/03/2024 09:37 Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում 17/03/2024 23:06 Եկեք մի շրջան մոռանանք Եղեռնը, թուրքերին փշի-փշի անենք. Նիկոլայ Ծատուրյան (տեսանյութ) 17/03/2024 21:15 Երկար տարիներ անց Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու հնարավորություն կա. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար 17/03/2024 21:03 Մարտի 20-ի հանրահավաքը որևէ առնչություն չունի արցախյան ու հայաստանյան քաղաքական ուժերի հետ. չշահարկել և չմոլորեցնել մարդկանց. Արտակ Բեգլարյան 17/03/2024 20:41 Եկեղեցու շուրջ համախմբվելու ջանքերի բացակայությունը ընդգծում է հասարակական-քաղաքական միջավայրի մասնատվածությունը և մատնանշում ազգային երկխոսության բացակայությունը. Դավիթ Անանյան 17/03/2024 19:39 Վաղը տեղի կունենա Հայաստանի ու Ղազախստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը 17/03/2024 19:34 Մարտունեցիներն ընդդիմադիր պատգամավորների հետ քննարկել են անվտանգային իրավիճակը 17/03/2024 18:31 «Հյուսիս-հարավ»-ի Աշտարակ-Թալին մոտ 42 կիլոմետրանոց ճանապարհահատվածում ակտիվ շինաշխատանքներ են ընթանում 17/03/2024 17:20 Վեհափառ Հայրապետը հոգևոր հայրերին պատգամել է լինել անսասան ու հաստատուն իրենց կոչման մեջ 17/03/2024 17:08 Պարեկները վնասազերծել են 36-ամյա տղամարդուն, ով կոտրել է Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում տեղադրված բոլոր արագաչափերը 17/03/2024 16:49 Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով 17/03/2024 15:41 Ինչպես կարող եք կառուցել Ձեր տունը սահմանամերձ բնակավայրում ամբողջությամբ պետության ֆինանսավորմամբ. մանրամասներ 17/03/2024 14:50 «Կեսօրն առանց Պուտինի» բողոքի ակցիա՝ Գյումրիում

Տվյալ բաժնի վերջին նյութերը