22/11/2014 16:46
Թուրքագետ. «Ձախերի» կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը բխում է նաև թուրքերի շահերից
Թուրքիայի «ձախերի» կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը բխում է նաև թուրքերի շահերից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ այս քայլը Թուրքիայի միջազգային իմիջի տեսանկյունից ընկալվում է որպես ժողովրդավարացման քայլ, սակայն Թուրքիան շարունակում է վարել իր հատուկ քաղաքականությունը:
Թուրքագետը նշեց, որ թեև «ձախերը առավել են տրամադրված ազատ խոսելու Հայոց ցեղասպանության թեմայով, սակայն «Կանաչների և ձախ ապագայի կուսակցությունը» քաղաքական ազդեցիկ ուժերի մեջ չեն մտնում:
Գ. Պետրոսյանը չբացառեց, որ «ձախերի միավորումը կանաչների հետ կարող է ազդեցություն թողնել ձախաթևյան այլ ուժերի և փոքր կուսակցությունների վրա: