22/11/2014 17:39
Լավրով. ՌԴ-ի և ԵՄ-ի միջև «business as usual» արդեն հնարավոր չէ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ասել է, որ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել ԵՄ-ի հետ համագործակցությունից: Այս մասին հայտնում է «ՌիաՆովոստին»։
«ԵՄ-ն մեր խոշորագույն գործընկերն է: Ոչ ոք չի պատրաստվում կրակել իր ոտքին և հրաժարվել Եվրոպայի հետ համագործակցությունից, սակայն բոլորը հասկանում են, որ business as usual արդեն հնարավոր չէ»,- ասել է Լավրովը։
Նա նաև վստահություն է հայտնել, որ իրենք «կհաղթահարեն այս ժամանակաշրջանը, դասեր կքաղեն և նոր հիմք կլինի իրենց հարաբերությունների համար»։