22/11/2014 19:18
Լուսանկարիչ Վիգեն Մնոյանին ծեծել են. Նա գլխուղեղի վնասվածք ունի (Տեսանյութ)
Լուսանկարիչ Վիգեն Մնոյանին դարանակալել էին Երևանի Ավան Առինջ թաղամասի շենքերից մեկի մուտքում: Անհայտ անձինք Լուսանկարչին ծեծել էին նոյեմբերի 20-ին, 19:30-20:00-ի սահմաններում: Հարազատները պատմել են, որ լուսանկարիչը գլխուղեղի ցնցում է ստացել: Վիգենը հիշում է, որ մուտքում երկու հոգի էին` մեկը բարձրահասակ, մյուսը`միջին հասակի,: Երկուսն էլ գլխարկով են եղել: Վիգենին մահակով են հարվածել:
Լուսանկարչին զանգահարողը կին է եղել: Նրան կանչել էին`անհատական ֆոտոսեսիայի համար: Լուսանկարչի խոսքով` ինքն իրեն ծեծողներին չի ճանաչում: Մնոյանը զանգահարողի հեռախոսահամարն էլ չի հիշում: Նրա բջջային հեռախոսը` ոստիկանությունում է: