22/11/2014 09:40
Ծառուկյանի ֆենոմենը. «Առավոտ»
«Առավոտը» ներքաղաքական խնդիրների շուրջ գրում է. «Հայաստանում երբևէ իշխանափոխության մասին այսքան չեն խոսել, բայց, մյուս կողմից էլ, Հայաստանում երբևէ իշխանության համար այսքան ապահով ու անվտանգ ժամանակներ չեն եղել: Ընդդիմության կա, և եղած ընդդիմությունը թույլ չի կարելի համարել, բայց գործող ընդդիմությունը, եթե չասենք չափազանց զգույշ, վստահորեն կարող ենք ասել` չափազանց դանդաղ է գործում և դանդաղկոտության հիմնական պատճառն այն է, որ Հայաստանում այս պահին գործող ընդդիմությունը ոչ պակաս ռուսամետ ու Մաքսային միությանը կողմնակից է, քան նույնիսկ գործող իշխանությունները, փաստորեն ընդդիմության և իշխանության միջև արմատական ու գաղափարական լուրջ տարբերություններ ու տարաձայնություններ չկան:
Ազատության հրապարակը բերնեբերան լցնելու հույսը կապվելու է ամենահզոր Գագիկ Ծառուկյանի, ոչ իշխանական մյուսների, ինչպես նաև ոչ իշխանականների ինտելեկտուալ հարվածային ուժի` Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, բայց, այնուամենայնիվ, գլխավորը, վերստին Ծառուկյանի անմիջական մասնակցությունն է լինելու, որովհետև Ծառուկյանին հավատացողները` մանավանդ կարիքով խավերի մեջ` լուրջ քանակություն են, և ինչքան էլ շատերի համար զարմանալի է, կարիքավորներից շատերը հույս ունեն, որ Ծառուկյանն ու «Բարգավաճը» իշխանության գալով` իրենց կյանքը «կբարգավաճեցնեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: