22/11/2014 09:15
Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալը չափազանց ցածր է լինելու
ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը մոտ կանգնած «Հայկական Ժամանակի» աղբյուրները պնդում են, որ այս տարի Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալը չափազանց ցածր է լինելու, ինչը պայմանավորված է թե օբյեկտիվ և թե սուբյեկտիվ պատճառներով:
Օբյեկտիվ պատճառների շարքում նախարարության մասնագետները դասում են, օրինակ, հանքարդյունաբերության և կապի ոլորտներում մի քանի խոշոր ծրագրերով իրականացված ներդրումների ավարտը։ Իսկ սուբյեկտիվների շարքում նշվում են ներդրողների սպասողական տրամադրությունները Հայաստանից Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու գործընթացի հետ կապված:
Պոտենցիալ ներդրողներին ՀՀ-ում ներդրումներ կատարելու հարցում էլ զսպել են նաև այս տարվա կեսից ՌԴ-ի տնտեսությունում արձանագրվող միտումները, իսկ ՀՀ տնտեսությունը չափազանց սերտ է ինտեգրված այդ երկրի տնտեսությանը: Ըստ սպասումների՝ այս տարվա ընթացքում օտարերկրյա ներդրումների ծավալը կարող 25-30 տոկոսով ավելի ցածր լինել, քան անցած տարի: