22/11/2014 17:09
Հերթական անգամ համոզվեցինք, որ միայն զենքով կարելի է հայի փրկությունը. Բախշյան
Հերթական անգամ համոզվեցինք, որ միայն զենքով կարելի է հայի փրկությունը: Այսօր հրավիրված մամլո ասուլիսում, անդրադառնալով հայկական կողմի հատուկ նշանակության գործողությանը, այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը:
Նա կոչ արեց բոլոր ոլորտների ներկայացուցիչներին բանեցնել եղած զենքն ու պայքարել հանուն հայրենիքի, սեփական անվտտանգության ու մարդու իրավունքի. «Մենք պարտավոր ենք բոլոր ոլորտների մեր ունեցած զենքերով պահել պահպանել զորացնել մեր երկիրն ու պետությունը: Մի դեպքում դա կլինի բանակի եղածը զենքը, մի դեպքում՝ կրթությունը, մյուսում՝ մշակույթը և այլն»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ հայ օդաչուների դիերն առաջին հերթին պարտավոր էին հետ վերադարձնել իշխանությունները, բյուջեն գրողները. «Ինչպես նաև բոլոր այն օլիգարխներն, ովքեր բյուջեի նկատմամբ իրենց պարտավորությունները չեն կատարում»,- ասաց նա:
Նախորդող հրապարակում՝ Խոցված ուղղաթիռի անձնակազմի մասունքները հետ են բերել