22/11/2014 12:17
Ձկնամթերքի արտահանումն ու իր խնդիրների շրջանակը
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության շրջանակներում կարևոր նշանակում է տրվում արտահանման գործընթացներին:
Ձկնամթերքի արտահանման տեսնակյունից տարբեր են կարծիքները: Aysor.am-ի հետ զրույցում Իրազեկ և պաշտպանված սպառող ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը ձկնամթերքի արտահանման վերաբերյալ ասաց, որ արտահանման համար պետք է ճիշտ գնահատել իրավիճակը, չպետք է ներդրվի այնպիսի կուրս, որը կվնասի տեղական սպառողին: Նա մտավախություն ունի, որ արտահանելուց ձկնամթերքի գինը տեղական շուկայում կբարձրանա. Արտահանումը տնետսվարողի համար հեռանկար է, որը ներքին շուկայում հնարավոր է հանգեցնի գնաճի:
«Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից հայ ձկնաբույծները մեծ ակնկալիքներ չունեն, ինչի՞ հաշվին ձկնամթերք արտահանեն»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հայ ձկնարտադրողների միության նախագահ Արթուր Աթոյանը:
Նա նաև նշեց, որ մեծ քանակով ձկնամթերք չեն արտադրում և չեն էլ կարող արտադրել, քանի որ արտադրական ծախսերը շատ բարձր են: Հետևաբար՝ արտահանման ծավալներն էլ մեծ լինել չեն կարող:
Բացի այդ, ըստ Ա. Աթոյանի, ռուսական շուկայում հայկական ձկնամթերքը մրցակցում է ավելի էժան ներկայացված Թուրքիայի և Կարելիայի ձկնամթերքի հետ, և հայ ձկնամթերք արտադրողների համար նախընտրելի է արտադրանքն իրացնել տեղի շուկայում: Բացի այդ՝ արտահանելիս և տեղում իրացնելիս գները գրեթե հավասար են, դա էլ չի խրախուսում ձկնամթերքի արտահանում իրականանցնել:
«Արտահանման ծավալների պարբերակաբար նվազում է նկատվում»,- շեշտեց նա:
Սննդի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը Aysor.am-ին տեղեկացրեց, որ այս պահին Հայաստանից Ռուսաստան ձկնամթերքի արտահանման թույլտվություն ունի 23 կազմակերպություն, որից 6-ի նկատմամբ կիրառվում է ժամականակավոր արգելանք:
Ըստ նրա՝ առաջին անգամ արտահանելու համար ՍԱՊԾ են դիմել 22 կազմակերպություն:
ՌԴ անասնաբուժության և ֆիտոսանիտարիայի հսկողության կառույցի ներկայացուցիչները ուսումնասիրութուններ են անցկացրել ձկնամթերք արտադրող 7 ընկերությւոններում` պարզելու կիրառվող սննդի անվտանգության չափանիշները` ընդհանուր հսկողությունից մինչև արտահանման սերտիֆիկատ.Կառույցը խախտումներ է հայտնաբերել, տրվել է ժամանակ խախտումները շտկելու:
Հովհաննես Մկրչտյանը ներկայացրեց, որ խախտումներ են արձանագրվել թղթաբանության, ախտահանման, փաթեթավորման ուղղություններով: Ստուգվել է նաև տեղում արտադրվող ձկան կերը, խախտումներ չեն հայտնաբերվել:
Ինչ վերաբերում է մեծածավալ արտահանման պարագայում տեղական շուկայում ձկանմթերքի գնաճին, ապա Հովհաննես Մկրտչյանը ներկայացրեց իր վերլուծությունը, ըստ որի վերջին երեք տարիների ընթացքում ՀՀ-ից ձկնամթերքի արտահանման ծավալներն ավելացել են 30 տոկոսով, սակայն ձկնամթերքի գինը տեղական շուկայում գրեթե չի փոխվել: Նա նաև վստահ է, որ Հայաստանը կարող է ձկնամթերքի արտահանման ծավալներն ավելացնել: