22/11/2014 18:15
Մխիթարյանը` Բունդեսլիգայի 5 ամենաակտիվ ֆուտբոլիստների ցանկում
Բունդեսլիգայի պաշտոնական կայքը կազմել է առաջնության ամենաակտիվ 100 ֆուտբոլիստների ցանկը:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը չորրորդ տեղում է: Նա կատարել 164 հարված, 172 անգամ մտել է մենապայքարների մեջ, 105 փոխանցում է կատարել և 161 արագացում: Ընդհանուր միավորների թիվն է 602:
Տասնյակն ունի այս տեսքը.
1. Արյեն Ռոբբեն (Բավարիա) - 657
2. Միլոշ Յոյիչ (Բորուսիա Դ.) - 624
3. Ռոբերտո Ֆիրմինո (Հոֆֆենհայմ) - 608
4. Հենրիխ Մխիթարյան (Բորուսիա Դ.) - 602
5. Խուան Բեռնատ (Բավարիա) - 590
6. Կևին դե Բրույնե (Վոլֆսբուրգ)
7. Դանիել Կալիջուրի (Վոլֆսբուրգ)
8. Ռիկարդո Ռոդրիգես (Վոլֆսբուրգ)
9. Կարիմ Բելարաբի (Բայել Լևերկուզեն)
10. Անդրե Հան (Բորուսիա Մ.)