22/11/2014 10:10
Մուկուչյան. Ընտրացուցակները բերված են առավելագույն ճշգրտության
«Հրապարակը» ոչ իշխանական ուժերի պահանջած` Ընտրական օրենսգրքում փոփոխությունների կատարելու թեմայի շուրջ զրուցել է ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանի հետ:
Թերթի դիտարկմանը` եթե ընտրությունները պիտի կազմակերպեն նույն մարդիկ, նույն մեթոդներով` ընտրակաշառքով, խախտումներով, վարչական լծակների ճնշմամբ, ի՞նչ կփոխի մարմնի կազմավորման ձևի փոփոխությունը, ի վերջո նույն թաղային հեղինակություններով ու կուսակցական ռեսուրսով են կազմակերպվում ընտրությունները, Տ. Մուկուչյանը պատասխանել է. «Պետք է առանձին դիտարկել թե ինչպես է կազմակերպվում քվեարկության կազմակերպումը` սկսած նախընտրական քարոզչությունից մինչ քվեախցիկ, թե ինչպիսի կլինի համակարգը` մեծամասնական թե համամասնական, ըստ էության որևէ նշանակության չունի: Օրինակ՝ օրենքով սահմանված է, որ այդ շրջանում բարեգործություն չպետք է կատարվի, հիմա ինչ տարբերություն թեկնածուն կուսակցությո՞ւնն է, կուսակցության ցուցակում ընդգրկված քաղաքացին, թե մեծամասնականով առաջադրվածը: Դրանք ոչ մի նշանակություն չունեն:
Թերթի դիտարկմանը` ուռճացված ցուցակները ևս խնդրահարույց են: Պահանջներից մեկն էլ վերաբերում է քվեարկված ցուցակների հրապարակմանը: Բայց չգիտես ինչու իշխանության և ԿԸՀ-ի մոտեցումները խիստ բացասական են, ինչո՞ւ չեք համաձայնում այդ կետին, եթե իսկապես այդ ցուցակները կեղծված չեն, Տ. Մուկուչյանը պատասխանել է. «Այն հրապարակայնությունը, որ ապահովված է մեզ մոտ ես չեմ հանդիպել որևէ երկրում, երբ ընտրողների ցուցակը համապետական ընտրություններից 40 օր առաջ ներբեռնման հնարավորություն թույլ տա… էս տեսակ հրապարակայնություն չկա ոչ մի տեղ: Այսօր մեր ցուցակները բերված են առավելագույն ճշգրտության: Խնդիրն այլ է, թե ինչ սկզբունքով են կազմվում:…Ինչ վերաբերում է հրապարակելուն, եթե հրապարակում ենք այդ ցուցակը, արդյոք սրանով լրացուցիչ հնարավորություն չե՞նք տալիս վերահսկելու քաղաքացուն, դա միակ պաշտոնական փաստաթուղթն է, որը փաստում է, որ անձը գնացել ու մասնակցել է քվեարկության կամ հակառակը»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: