22/11/2014 11:41
Նարեկ Բավեյան. Ձայնասկավառակն այսօր անիմաստ է դարձել
Երգիչ Նարեկ Բավեյանը պատրաստվում է նոր երգեր ներկայացնել իր երկրպագուներին: Life.panorama.am-ի հետ զրույցում երգիչն առայժմ չցանկացավ գաղտնազերծել՝ ինչ ոճի մեջ կլինեն երգերը:
«Մեկ կամ երկու երգ չէ, շատ երգեր կան, որոնք պատրաստման փուլում են: Շուտով երկրպագուներիս դատին կհանձնեմ: Թող լինի, նոր ամեն ինչ կասեմ»:
Նարեկի նմանատիպ հայտարարությունից տպավորություն ստեղծվեց, որ պատրաստվում է ձայնասկավառակ թողարկել: Սակայն երգիչը հերքեց մեր կասկածները.
«Ոչ, ձայնասկավառակ չեմ պատրաստում: Եթե նման ցանկություն ունենայի, հիմա երկու-երեք ձայնասկավառակ կունենայի: Ես նախընտրում եմ անընդհատ նոր ստեղծագործություններ պատրաստել: Իսկ ձայնասկավառակն այսօր անիմաստ է դարձել. դա ուղղակի ևս մեկ այցեքարտ է: Ոչ մի կոմերցիոն նպատակ, շահ չունի արդեն»: