22/11/2014 16:53
Շահեն Հարությունյանը դադարեցրել է հացադուլը
Շահեն Հարությունյանը ևս հացադուլից դուրս է եկել: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շ. Հարությունյանի մայրը՝ Ռուզաննա Բադալյանը:
Նրա խոսքով՝ իր որդին ցանկանում էր 24 ժամից ավելի շարունակել հացադուլը, սակայն այժմ, քանի որ իրենց պահանջը կատարվել է, նա ևս դադարեցրել է հացադուլը:
Նշենք, որ մամուլում տարածված տեղեկատվության համաձայն՝ Շահենը հայտարարել էր, որ նպատակահարմար չի համարում դադարեցնել հացադուլը:
Նախորդող հրապարակում՝ Դավիթ Սանասարյանը՝ հայ օդաչուների աճյունները վերադարձնելու մասին. Սա ուրախություն չի, սա պատվի մի փոքր վերականգնում է
Ադրբեջանը երկու զոհ ունի. Նրանք փորձել են մոտենալ խոցված ուղղաթիռին