22/11/2014 15:30
Պորոշենկոն Մայդանում զոհվածներին շնորհել է Ուկրաինայի հերոսի կոչում
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել՝ եվրոմայդանի զոհերին Ուկրաինայի հերոսի կոչում շնորհելու կապակցությամբ:
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Պորոշենկոյի մամուլի խոսնակ Սվյատոսլավ Ցեգոլկոն նշել է, որ նախագահը հերոսի կոչում է շնորհել Երկնային հարյուրյակին: Նրա խոսքով՝ այդ որոշումը կայացվել է զոհերի հարազատների հետ հանդիպումից հետո:
Բացի այդ, Անկախության հրապարակից մինչև Օլգինյան փողոց ընկած հատվածը վերանվանվել է Երկնային հարյուրակի անունով:
Ուկրաինայի առողջապահության նախարարության տվյալներով, 2013 թ.-ի նոյեմբերի 30-ից մինչև 2014թ.-ի ապրիլի 14-ը Կիևում և մարզերում բախումների հետևանքով զոհվել է 106 մարդ: