22/11/2014 17:48
Ջենիֆեր Էնիսթոնը չի բացառել, որ «Ընկերները» սերիալի «ոսկե» դրվագ կթողարկվի
Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը չի բացառել, որ «Ընկերները» հայտնի սերիալի նոր՝ հատուկ դրվագ կթողարկվի: Այս մասին հայտնում է «Lenta.ru»-ն։
Դերասանուհու խոսքով՝ դա պետք է լինի սերիալի «ոսկե» դրվագը, որտեղ դերասանական կազմը կներկայանա մեծ տարիքում և այդ ժամանակ ստիպված չեն լինի իրենց համեմատել 1990-ականների ծաղկման շրջանում երիտասարդ կերպարների հետ։
«Ընկերները» հեռարձակվել է NBC հեռուստաալիքի եթերում 1994-ից 2004 թթ. և մեծ ճանաչում ձեռք բերել դերասաններին։