22/11/2014 13:11
Վարչապետի հրամանով Վահե Հակոբյանն ազատվեց աշխատանքից
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վահե Հակոբյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պարտականությունները ժամանակավորապես դրվել են ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանի վրա:
Հիշեցնենք, որ Վահե Հակոբյանը իր դիմումը ներկայացրել էր դեռ երեկ: