22/11/2014 16:30
Քաղաքագետ. Անցած 2-3 օրերի ընթացքում մեր տղաները մանրամասն ուսումնասիրել են ամեն ինչ
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Facebook-յան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.
«Հայ օդաչուներին տարհանելու գործողությունը շատ ջաննք ու եռանդ պահանջեց մեր զինվորականներից: Հիանալի մշակված և մի քանի օր շարունակ իրականացվող օպերացիա էր, որն այսօր վերջապես հաջողությամբ պսակվեց: Քիչ առաջ հաջողվեց կապ հաստատել գործողության կազմակերպիչներից մեկի հետ: Այն, ինչ մի երկու բառով պատմեց, այլ կերպ հնարավոր չէ նկարագրել, քան հատուկ ստորաբաժանումների պատերազմ:
Անցած 2-3 օրերի ընթացքում մեր տղաները մանրամասն ուսումնասիրել են տեղանքը, թշնամու քանակը, նրանց տեղաբաշխվածությունը, առկա զենքի որակը... ամեն, ինչ մի խոսքով. Նույն ժամանակահատվածում ուղղաթիռի խոցման վայրում և դրա հարակից տարածքներում թշնամու առնվազն հինգ հատուկջոկատային ոչնչացրել և վերջապես էսօր փաքով ավարտել իրենց գործը:
Իսկական հերոսներն այդպիսինն են լինում, հալալ ա մեր զինվորներին և բանակի հրամանատարությանը: Վստահ եմ, որ հայ օդաչուների մարմինների տարհանման այս գործողությունը դասագրքային նյութ է դառնալու մեր, իսկ միգուցե նաև աշխարհի շատ այլ երկրների, ապագա հետախույզների և հատուկ ջոկատայինների համար»:
Հիշեցնենք, որ ԼՂՀ հատուկ ստորաբաժանումների իրականացրած օպերացիայի արդյունքում տարհանվել են Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:
Հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության:
Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:
Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու զինծառայող: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել:
Նախորդող հրապարակում՝ Ադրբեջանը երկու զոհ ունի. Նրանք փորձել են մոտենալ խոցված ուղղաթիռին