22/11/2014 10:41
Օդի ջերմաստիճանը 22-ի կնվազի 4-5 աստիճանով
Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 22-ին շրջանների մեծ մասում, 26-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:
Քամին` հարավ-արևելյան 2-7 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 22-ի ցերեկը հանրապետությունում կնվազի 4-5 աստիճանով, 24-25-ին հատկապես արևելյան շրջաններում ևս 4-6 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: