24/11/2014 19:04
«Apple»-ը պարտավորվել է 400 մլն դոլար փոխհատուցում վճարել օգտատերերին
Ամերիկյան «Apple» ընկերությունը 450 մլն դոլար փոխհատուցում կվճարի հրատարակիչների հետ դավադրության և էլեկտրոնային գրքերի արժեքը բարձրացնելու համար: Այս մասին հայտնում է «RBC»-ն:
2013 թ. հուլիսին ԱՄՆ դաշնային դատարանը ընկերությանը մեղավոր ճանաչեց հակամենաշնորհային օրենսդրության խախտման մեջ, իսկ խախտման համար տուգանքը չափը պետք է որոշվեր այսօր:
Դատարանի վճռով 400 մլն դոլար վճարվելու է 23 մլն օգտատերերին, ովքեր տուժել են ընկերության ապօրինի գործողություններից, ինչպես նաև՝ 50 մլն դոլար կվճարի փաստաբաններին:
«Apple»-ի իրավաբանները բողոք են ներկայացրել դատավճռի դեմ:
Հիշեցնենք, որ ընկերությանը մեղադրում են 2009թ. «Hachette Book Group»-ի, «HarperCollins Publishers»-ի, «Penguin Group»-ի, «Simon&Schuster»-ի և «Macmillan»-ի հետ դավադրության մեջ, որով էլեկտրոնային գրքերի արժեքը միջինում ուռճացվել է 2-3 դոլարով:
Հրատարակիչները պետք է վճարեն 166 մլն դոլար փոխհատուցում: