24/11/2014 19:28
Google-ն առաջարկել է վճարել առանց գովազդի համացանցից օգտվելու համար
Google ընկերությունը «Google Contributor» հավելվածի միջոցով հնարավորություն կտա օգտատերերին ձերբազատվել ընտրված կայքերում նյարդայնացնող գովազդներից: Այս մասին հայտնում է «Rg.ru»-ն։
Ամսական 3 ԱՄՆ դոլար վճարելով՝ կարելի է հանգիստ օգտվել համացանցից՝ առանց նյարդայնացնող գովազդային նյութերի: Ծառայությունը դեռևս հասանելի է միայն բաժանորդագրության միջոցով։
Ծրագիրն ակտիվացվելու դեպքում գովազդի տեղերում կայքերում կերևա դատարակ տարածություն կամ էլ երախտիքի խոսքեր՝ ծառայությունից օգտվելու համար: