24/11/2014 13:19
Ինչպե՞ս կարող է Հայաստանն անդամակցել ԵՏՄ-ին, որի անդամները զինում են մեր հակառակորդին
Ինչպե՞ս կարող է Հայաստանն անդամակցել մի կառույցի, որի անդամները զինում են մեր հակառակորդին: Աժ-ում ընթացող «Հայաստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նման հարց ուղղվեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանին:
Ի պատասխան Շ. Քոչարյանը խոսքը ձևակերպեց շատ կարճ. «ԵՏՄ-ն այն հարթակը չէ, որտեղ դա պետք է քննարկվի: Այլ հարց է ՀԱՊԿ-ը, որին անդամ է նաև Հայաստանը»:
Շարունակելով խոսքը՝ Շ. Քոչարյանն ասաց, որ մենք գործ ունենք տնտեսական միության հետ և այդ հարցերը ավելի դյուրին է քննարկել այլ հարթակում:
«Այս հարթակում չէ, որ այդ հարցերը պետք է քննարկվեն` նկատի ունեմ ԵՏՄ-ն»,- նկատեց նա:
Նախորդող հրապարակում՝ Շ. Քոչարյան. Այն պայմանագրերը, որոնք Հայաստանը ստորագրել է մինչև ԵՏՄ պայմանագրի ստորագրումը, չեն վտանգվի