24/11/2014 11:10
Հռոմի պապը 6 հոգու դասել է սրբերի կարգին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սրբերի շարքին է դասել 6 հոգու: Այս մասին հայտնում է BBC-ին: Նրանց թվում են Հնդկաստանի Կերալա նահանգի Սիրո-մալաբարյան կաթոլիկ եկեղեցուց հոգևորական ու միանձնուհի, ինչպես նաև 4 իտալացի:
Պապը աղոթք է հնչեցրել Սուրբ Պետրոսի հրապարակում կայացած արարողության ժամանակ նաև բոլոր նոր սրբերի համար: Արարողությանը ներկա լինելու համար Հնդկաստանից Վատիկան է եկել ավելի քան 5 հազար հավատացյալ:
Համարվում է, որ Սիրո-մալաբարյան կաթոլիկ եկեղեցին հիմնվել է մ.թ. առաջին դարում Թովմա առաքյալի՝ Հնդկաստան գնալուց հետո:
Սրբացված հնդիկ հոգևորական Կուրիակոս Էլիաս Չավարան երանելիների դասն էր կարգվել 1986 թվականին, նա հայտնի է 19-րդ դարում իր վարած զանգվածային կրթության քարոզով նաև աղքատ բնակչության շրջանում: