24/11/2014 10:55
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Հայ օդաչուների մարմինները տարհանելու համար գործել է 4 հոգանոց խումբ
«Մեր օդաչուներին տարհանելու օպերացիայի մասին նոր տեղեկություններ իմացա հավաստի աղբյուրներից։ Պարզվում է, որ այդ փայլուն գործողությունն իրականացրել են մեր հատուկ նշանակության ջոկատայիններից կազմված 4 հոգանոց խումբը»,- այս մասին facebook-յան իր էջում գրառում է կատարել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Գործողության ընթացքում օգտագործվել են 3 տեսակի օդային սարք, որոնցից մեկն առաջին անգամ է գործածվել մեր պրակտիկայում։
Դե, իհարկե, մեծ է եղել նաև առաջնագծում կանգնած տղաների դերակատարումը, որոնք ապահովել են հիշյալ չորս հատուկջոկատայինների գործողությունների հաջողությունը։
Փառք մեր տղաներին»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռը խփվել էր նոյեմբերի 12-ին: ԼՂՀ զինված ուժերը դիմել են հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:
Նախորդող հրապարակում՝ Oդաչուների տարհանման հատուկ գործողությունից կադրեր են հրապարակվել (Տեսանյութ)