24/11/2014 17:01
Մեկ շաբաթում մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 4 դեպք
Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության արդյունքում մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 4 դեպք: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Քանդման աշխատանքներ են իրականացվել 3 հասցեներում: Թեժ գծի 1-08 շուրջօրյա հեռախոսասահամարով ստացվել է 3 ահազանգ, որոնց տրվել է համապատասխան ընթացք:
Հաշվետու ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ 8 արձանագրություն է կազմվել: