24/11/2014 20:00
Մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանին երկու ապտակ հասցվեց. Մելիք-Շահնազարյան
ԼՂՀ զինված ուժերի կողմից իրականացված հատուկ նշանակության գործողության և Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին լրագրողների հետ այսօր զրուցեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Բանախոսի կարծիքով, կողմերից ոչ ոք լայնամասշտաբ պատերազմ վերսկսելու ցանկություն չունի: Ըստ Մելիք-Շահնազարյանի, սա Ադրբեջանի կողմից փորձ էր՝ շեղել ադրբեջանական հասարակությանը ընթացիկ քաղաքական գործընթացներից, միաժամանակ մեսիջ հղել արևմտյան երկրներին, որ շատ չքննադատեն իրենց:
Քաղաքագետը կարծում է, որ մեկ շաբաթվա ընթացքում հաջողվեց Ադրբեջանին երկու ապտակ հասցնել, մեկը օդային տարածքի փակ լինելու մասին խոսակցություններն էին, որից հետո ՀՀ Նախագահը ուղղաթիռով վայէջք կատարեց Ստեփանակերտում, մյուսը՝ զոհված զինծառայողների դիերը հետ բերելը: