24/11/2014 14:12
Նարիշկին. Եվրասիական միությունը ընդլայնվելու է
Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հույս ունի, որ 2015-ից գործարկվող Եվրասիական տնտեսական միությունը հետագայում կընդլայնվի:
Vz.ru-ի փոխանցմամբ, Նարիշկինը նշել է, որ Եվրասիական տնտեսական միության նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում մեծ թվով պետություններ:
Պետդումայի խոսնակի խոսքով՝ ԵՏՄ-ի ստեղծման գաղափարը առաջին անգամ բարձրաձայնել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը 1994թ.-ին՝ ելույթ ունենալով Մոսկվայի պետական համալսարանում:
Նա նշել է, որ ԵՏՄ-ը դա պատասխանն է համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող ցնցումների:
Հիշեցնենք, որ Հայաստանը ԵՏՄ-ի լիարժեք անդամ է դառնալու 2015թ.-ի հունվարի 1-ից: Կառույցի մեջ են մտնում նաև Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը: Անդամակցության հայտ է ներկայացրել նաև Ղրղզստանը: