24/11/2014 17:37
Պատժամիջոցների պատճառով Ռուսաստանը տարեկան կորցնում է 40 մլրդ դոլար
Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, որ պատժամիջոցների պատճառով Ռուսաստանը տարեկան կորցնում է 40 միլիարդ դոլար:
BBC-ի փոխանցմամբ՝ Սիլուանովը նշել է, որ 30%-ով նավթի գների անկման պատճառով Ռուսաստանի բյուջեն տարեկան կորցնում է 90-100 միլիարդ դոլար:
Մինչ այդ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է նավթի գների աղետալի անկմանը:
Ռուսաստանի էկոնոմիկայի զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտարարել է, որ Ռուսաստանի կառավարությունը մշակում է Մոսկվայի դեմ պատժամիջոցներին խստացման և նավթի ու գազի արտահանման արգելքի սցենարները: