24/11/2014 19:16
ՌԴ-ում 13-ամյա աշակերտուհին երեխա է ունեցել
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի դպրոցներից մեկի 13-ամյա աշակերտուհին երեխա է ունեցել նույն դպրոցի 9-րդ դասարանցուց։ Այս մասին հայտնում է «Lifenews.ru»-ն:
Թիվ 529 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանում սովորող 13-ամյա Քսենիա Լ․-ն երեխա է ունեցել 15-ամյա Գեորգի Կ․-ից։
Դպրոցի ղեկավարությունը, տեղյակ լինելով կատարվածին, ամեն կերպ փորձել է կոծկել այդ փաստը։
Դպրոցականները սկսել են շփվել անցյալ տարվանից, սակայն որևէ մեկը կարևորություն չի տվել դրան մինչև այն պահը, երբ ուսուցիչները նկատել են Քսյուշայի կազմվածքի տեսանելի փոփոխությունը:
Ուսուցիչները զրուցել են աղջկա մոր հետ, և երկար վիճաբանություններից հետո աղջկա մայրը համաձայնել է նրան տանել գինեկոլոգի մոտ։ Պարզվել է, որ աղջիկը գտնվում է հղիության 7-րդ ամսում։
Քսենիան ունեցել է առողջ տղա երեխա՝ 3,8 կգ քաշով և 52 սմ հասակով։
Դեպքի առնչությամբ քննություն է սկսվել: