24/11/2014 20:29
Սմբատ Մարգարյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
իպրոսի մայրաքաղաք Լիմասոլում ընթացող ծանրամարտի 20 և 23 տարեկան տղաների ու աղջիկների Եվրոպայի առաջնությունում այսօր՝ նոյեմբերի 24-ին, 56 կգ քաշային կարգում հանդես եկող Սմբատ Մարգարյանը (ԲԿՄԱ, Երևանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Հրանտ Տոնոյան), պոկում վարժությունում բարձրացնելով 107 կգ, իսկ հրումում՝ 145 կգ, երկամարտի 252 կգ արդյունքով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ նվաճելով արծաթե մեդալ: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Նշենք, որ մեր ծանրորդը հրում վարժությունում 145 կգ արդյունքով արժանացել է նաև փոքր ոսկե մեդալի: