24/11/2014 16:52
Ստոլտենբերգ.Ուկրաինան կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքի դռները բաց են և Ուկրաինան կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, եթե համապատխանի բոլոր չափանիշներին:
Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ Ստոլտենբերգը նշել է, որ Բուխարեստում կայացած գագաթաժողովի ընթացքում որոշում է կայացվել, որ Ուկրաինան դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ և այդ որոշումը ուժի մեջ է:
Նրա խոսքով՝ Ուկրաինան որոշել էր դուրս մնալ դաշինքներից և այդ պատճառով վերջին շրջանում ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը չէր քննարկվում:
Հիշեցնենք, որ օրերս Ուկրաինայի Գերագույն Ռադայի քաղաքական ուժերը կոալիցիոն համաձայնագիր են ստորագրել, որը ենթադրում է դաշինքներին չանդամակցելու կարգավիճակի չեղյալ հայտարարում, ՆԱՏՕ-ին անդամակցությունը առաջնահերթություն հռչակում և ռազմական ծախսերի ավելացում 3%-ով:
Նոր հուշագիրը ենթադրում է Ուկրաինայի ռազմական դոկտրինի փոփոխություն՝Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակի հետ կապված և ամենահավական սպառնալիքի հռչակում, որը հավանաբար լինելու է Ռուսաստանը: Պետության առաջնահերթություն է հռչակվելու նաև Ուկրաինայի ինքնիշխանության վերականգնումը և Ղրիմի վերադարձը: