25/11/2014 10:03
«Ի՞նչ նախագահ աղջիկ ջան, մինչև 18 թիվը ոչ մեկը չի կարա նախագահ լինի». ՀՀԿ-ական պատգամավոր
«Հրապարակում» կարդում ենք. «Քանի որ Գագիկ Ծառուկյանն ասել է` եթե շատերը ցանկանան, որ ինքը դնի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, ինքը կդնի, ու քանի որ ունի բյուր հազարավոր հետևորդներ, հաստատ կընտրվի, այդ դեպքում ի՞նչ եք կարծում, ղարաբաղյան հարցում ինչպիսի՞ բանակցող կլինի նա` «Հրապարակը» հարցրել է ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանին: «Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել»:
Նույն հարցը ուղղել են ՀՀԿ երկրապահական թևի պատգամավոր Արմեն Մխիթարյանին: «Չէ, ավելի լավ է դուք ինձ զենքերից հարցրեք»: Ծառուկյանն էլ «հզոր զենք» է ու իր բանակցություններով, դրանք վարելու դիվանագիտական հմտությամբ կարող է պայթեցնել Ադրբեջանը: Բա որ ինքը նախագահ դարձա՞վ. «Ի՞նչ նախագահ աղջիկ ջան, մինչև 18 թիվը ոչ մեկը չի կարա նախագահ լինի»: