25/11/2014 16:38
«ՎիվաՍել ՄՏՍ»-ը ձեռնպահ է մնում աշխատակցի կողմից հափշտակություն կատարելու գործով լրացուցիչ մեկնաբանությունից
«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունից հայտնում են, որ «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ն ներքին ստուգումների արդյունքում հայտնաբերելով շուրջ 751 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ նյութական արժեքների կորուստ` հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն` Ընկերությունից յուրացման փաստի կապակցությամբ:
Միաժամանակ հայտնում են, որ, հիմք ընդունելով նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունը` համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի, ընկերությունը ձեռնպահ է մնում որևէ լրացուցիչ տեղեկատվություն կամ մեկնաբանություն հրապարակելու հարցում:
Նախորդող հրապարակում՝ «Ղ. Տելեկոմի» աշխատակիցը ձերբակալվել է` շուրջ 751մլն. դրամի հափշտակության կասկածանքով