25/11/2014 12:00
Ադրբեջանը վերսկսում է դիպուկահարների պատրաստումը
Ադրբեջանում վերսկսվելու է զորակոչային տարիքի երիտասարդներից դիպուկահարների պատրաստման ծրագիրը:
Haqqin.az-ի փոխանցմամբ, Հատուկ դասընթացներ է անցկացնելու «Ռազմահայրենասիրություն և մասնագետների պատրաստում» ԲԲԸ-ը: Դիպուկահարների պատրաստման համար ստեղծվել են համապատասխան պայմաններ:
Գնվել են ուսումնական զենքեր և այլ միջոցներ:
Նշվում է, որ համապատասխան դասընթացներ անցած երիտասարդները բանակում կարող են ծառայություն անցնել՝ որպես դիպուկահարներ: Նրանք դասընթացների ավարտին համապատասխան հավաստագրեր են ստանալու: