25/11/2014 09:23
Ադրբեջանի իշխանությունը խորը դեպրեսիայի մեջ է. «Առավոտ»
«Առավոտն» անդրադարձել է Ադրբեջանի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի անդամների մարմինների տարհանմանն ու գրում է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ինչպես և կարելի էր ենթադրել, հերքում է հայկական հատուկ գործողության մասին տեղեկատվությունը: Ադրբեջանի ՊՆ-ն ենթադրում է, որ հայկական կողմը կարող է ցուցադրել «նախկինում կրած զոհերի աճյուններ` դրանք ներկայացնելով որպես ուղղաթիռի անձնակազմի անդամներինը»:
Նկատենք, որ ուղղաթիռի անձնակազմից լեյտենանտ Ազատ Սահակյանի հայրը ճանաչել է որդու մարմինը: Մինչդեռ ԼՂՀ ՊՆ-ն տարածեց Ադրբեջանի` խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների մարմինների դուրսբերման գործողության փաստը: Ադրբեջանի իշխանությունները վստահաբար խորը դեպրեսիայի մեջ են: Մեկ շաբաթից ավելի դիվանագիտական ճանապարհով խնդիրները անլուծելի դարձնելուց հետո Բաքուն ստացավ համարժեք պատասխան»: