25/11/2014 20:20
Գյուղապետ. Կարևոր է, որ սահմանամերձ գյուղերի բնակիչներն աշխատանք ունենան
Տավուշի մարզի Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ինքը գոհ է կառավարության նախագծերից և հասկանում է, որ հարյուր տոկոսանոց որևէ բան չի լինում, բայց ցանկանում է դրանց արդյունավետությունից խոսել միայն այն ժամանակ, երբ մարզպետարանից կստանան «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» և «Սահմանամերձ համայնքներում իրականցվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքները և վերջնականապես կհասկանան, թե խոսքն ինչի մասին է:
Նա գտնում է նախագծերը ուշացած չեն. «Շրջանառության հարկի վերացումը, իհարկե, լավ է, բայց այդ օրենքը հիմնականում ուղղված է գործարարներին, որ գան ու գործարաններ հիմնեն մեզ մոտ»:
Գյուղապետի համար կարևոր է, որ սահմանամերձ գյուղերի բնակիչներն աշխատանք ունենան:
Ինչ վերաբերում է սահմանամերձ համայնքներից արտագաղթին, ապա Ա. Ավալյանը նշեց, որ գյուղերում բնակվող մարդիկ ամուր կանգնած են սահմանին և պաշտպանում են գյուղերը: