25/11/2014 14:46
ԵՏՄ-ի հարցով միակ քաղաքական ուժը, որ հստակ արտահայտում է դիրքորոշում, ՀՀԿ-ն է. Արտակ Դավթյան
«ԵՏՄ հարցով միակ քաղաքական ուժը, որ հստակ արտահայտում է իր դիրքորոշումը, ՀՀԿ-ն է»: Այս մասին լրագրողների հետ ունեցած զրույցում հայտարարեց Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի երիտասարդության և սպորտի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:
«Մենք կողմ ենք, այդ ընտրությունը մեր գիտակցված քայլն է եղել: Ցանկացած հարցում որոշակի լղոզված որոշում ընդունելը մանևրելու հնարավորություն է ընձեռում քաղաքական ուժերին: Առաջիկայում, երբ կքննարկենք այս հարցը ԱԺ-ում, սա հստակ ջրբաժան պետք է լինի յուրաքանչյուրի համար»:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ԵՏՄ անդամակցելիս բոլոնյան գործընթացը կշարունակվի, թե ոչ, ՀՀԿ պատգամավորը հավաստիացրեց, որ նման խնդիր չկա, քանի որ ՌԴ-ում ևս գործում է այդ համաձայնագիրը: