25/11/2014 09:55
Զարուհի Փոստանջյանը և «Ժառանգության» մի շարք երիտասարդներ դժգոհ են Րաֆֆի Հովհաննիսյանից
«Իրավունքը» «Բամբասանք» խորագրի ներքո գրել է. «Ըստ «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրի՝ Րաֆֆի Հովհաննիսյանից բավական դժգոհ են Զարուհի Փոստանջյանը և արմատական տեսակետներ ունեցող մի շարք երիտասարդ գործիչներ: Նրանք կուսակցության առաջնորդին մեղադրում են չափազանց մեղմ դիրքորոշում ունենալու մեջ, նրա ելույթը Բրյուսելում և Երևանյան ասուլիսը գնահատում են «լղոզված» և ամենակարևորը, այնքան էլ խելամիտ չեն համարում «Ժառանգության» որոշումը (որը մեծամասնություն է ստացել) առայժմ շարունակել մնալ «եռյակի» կազմում՝ մինչև առաջիկա հանրահավաքը:
Զարուհի Փոստանջյանն իր այդ դժգոհությունը դրսևորում է նաև հրապարակավ՝ միտումնավոր չի մաքրում սեփական ֆեյսբուքյան էջից Րաֆֆուն ծաղրող և քննադատող գրառումները և մեկնաբանությունները»: