25/11/2014 12:45
Ինչպես ձմռանը պաշտպանել ձեռքերի մաշկը
Ձմռանը ձեռքերի մաշկը հատուկ խնամքի կարիք ունի, քանի որ ցրտի պատճառով մաշկը չորանում և վնասվում է։
Դրանից խուսափելու համար պետք է հետևել մասնագետների խորհուրդներին.
Մասնավորապես, պետք է դուրս չգալ տնից առանց ձեռնոցների, ձմռանը փողոց դուրս գալուց առաջ չօգտագործել ձեռքի յողուտ կրեմներ, քնելուց առաջ ձեռքերին յուղոտ կրեմի հաստ շերտ քսել, ցրտից պաշտպանելու համար ձեռքերին առավոտյան և երեկոյան կարելի է քսել գլիցերինի, ջրի և տալկի խառնուրդ: Ձեռքերը պաշտպանիչ շերտով պատելու համար խորհուրդ է տրվում օգտագործել հետևյալ խառնուրդը՝ մեկ քառորդ բաժակ տաք ջուր, 2 գրամ սննդային ժելատին, 15 գրամ կրախմալ, 20 գրամ տալկ, որով պետք է պատել ձեռքերը և թողնել, որ չորանա։
Եթե մաշկը վնասված է, կարելի է քսել թթվասեր կամ ձեթ, կտորից ձեռնոցներ հագնել և քնել։ Եթե ձեռքերը սառն են և չեն քրտնում, կարելի է պարբերաբար դրանք մինչև ուսը մտցնել սառը ջրի մեջ, պահել 1 րոպե և լավ չորացնել։