25/11/2014 17:48
Իրանցի պատգամավոր. Փակուղուց դուրս գալու միակ ճանապարհը բանակցությունների շարունակումն է
Փակուղուց դուրս գալու միակ ճանապարհը բանակցությունների շարունակումն է: Այդ մասին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդին:
Նկատնեք, որ Իրանի միջուկային խնդրի շուրջ Վիեննայում 7 օր տևած բանակցությունները նախօրեին ավարտվեցին առանց վերջնական համաձայնության: Իրանի և «5+1 խմբի» անդամ երկրների ներկայացուցիչները որոշում են կայացրել բանակցությունները երկարացնել մինչև 2015 թ. հուլիսի 1-ը (իրանական թիր ամսվա 10-ը):
«ԻՌԻԲ»-ի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳ փոխնախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին, անդրադառնալով բանակցությունների արդյունքին, մասնավորապես նշել է. «Բանակցությունների երկարաձգման նպատակն այն չէ, որ 7 ամիս բանակցենք, այլ որոշված է, որ առաջիկա շաբաթների ընթացքում հանսնել ընհանուր համաձայնության և դրանից անմիջապես հետո սկսել համաձայնության մարնամասնությունների քննարկումը»: