25/11/2014 12:10
Կներես, որ չկարողացանք փրկել. Սերժ Սարգսյանը՝ զոհված օդաչուի մորը. Yerkir.am
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում երեկ տեղի է ունեցավ Ադրբեջանի կողմից խոցված ուսումնավարժական ուղղաթիռի օդաչուների հոգեհանգստի արարողակարգը, քաղաքացիական և զինվորական հրաժեշտի արարողությունը:
Արարողությանը ներկա էին նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ ղեկավարները, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախարարներ, պատգամավորներ, բարձրաստիճան մի շարք զինվորականներ և պարզապես քաղաքացիներ, ովքեր իրենց հարգանքի տուրքը մատուցեցին տղաներին: Այս մասին հայտնում է «Yerkir.am»-ը:
«Կներես, որ չկարողացանք փրկել»,-մոտենալով զոհված օդաչուներից մեկի մայրիկին՝ ասել է Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 13.00-ին, զոհված օդաչուների աճյունները Սուրբ Սարգիս եկեղեցուց կտեղափոխվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն, Իսկ ժամը 14.00-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի կունենա հուղարկավորությունը՝ զինվորական արարողակարգով:
Հիշեցնենք, որ հակառակորդի կողմից ուղղաթիռը խոցվել էր նոյեմբերի 12-ին: ԼՂՀ զինված ուժերը դիմել են հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: