25/11/2014 09:37
ՀԱԿ-ում «խռովության» ալիք է բարձրանում ընդդեմ ԲՀԿ-ի
«Իրատես de facto»-ն «Ասում են» խորագրի ներքո գրել է. «ՀԱԿ-ում «խռովության» ալիք է բարձրանում: Շատերն են անհանգստացած ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության պղտոր հեռանկարով: Ոմանք պնդում են, որ ի սկզբանե սխալ էր, որ Տեր-Պետրոսյանը գնաց այդ քայլին, քանի որ ԲՀԿ-ն երբեք իշխանություններին չի «դավաճանի» ու իրենց նախատեսած սցենարով առաջ չի գնա:
Այսպես մտածողները նաև համոզված են, որ հասարակության վստահությունն իրենց հանդեպ այդ «կապի» պատճառով նվազել է: Ասում են, թե համագործակցությանը կողմ կոնգրեսականները վստահեցնում են իրենց կուսակիցներին, որ ԲՀԿ-ից իրենց սպասելիքները շատ կոնկրետ են, և հասարակությունը դա շատ լավ հասկանում է»: