25/11/2014 16:11
Միջգերատեսչական խորհրդատվություններ՝ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների միջև
Երևանում նախօրեին կայացել են միջգերատեսչական խորհրդատվություններ Հայաստանի ԱԳ նախարարության ԱՊՀ վարչության պետ Արմեն Ղևոնդյանի և Ռուսաստանի ԱԳ նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկու մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Խորհրդատվությունների ընթացքում առարկայորեն քննարկվել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերի լայն շրջանակ:
Պատշաճ ուշադրություն է հատկացվել եվրասիական ինտեգրացիայի զարգացմանը` հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի նախատեսվող անդամակցությունը:
Հանգամանալից քննարկում է ծավալվել 200-ից ավելի պայմանագրեր և համաձայնագրեր ընդգրկող հայ-ռուսական իրավապայմանագրային դաշտի կատարելագործման և ընդլայնման հարցերի շուրջ: Խորհրդատվությունների մասնակիցներին ընդունել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: