25/11/2014 09:43
Չարենցավանի քաղաքապետի թեկնածու Արտավազդ Ալեքսանյանն ինքնաբացարկ է հայտնել
Դեկտեմբերի 14-ին Չարենցավանի քաղաքապետի ընտրություններում գրանցված թեկնածու Արտավազդ Ալեքսանյանն ինքնաբացարկ է հայտնել: Այս մասին «Հայկական Ժամանակը» տեղեկացել է ԿԸՀ կայքից:
Թերթն արդեն գրել էր, որ Ալեքսանյանը արհեստականորեն առաջադրված թեկնածու էր: Նա Չարենցավանի քաղաքապետ, համայնքի ղեկավարի արդեն միակ թեկնածու Հակոբ Շահգալդյանի կնոջ հորեղբորորդին է և աշխատում է քաղաքապետին պատկանող գազալցակայանում՝ որպես հերթափոխի պետ:
«Ալեքսանյանի թեկնածությունն առաջադրվել էր, որպեսզի Շահգալդյանը թեկնածուների առաջադրման և գրանցման փուլում «մրցակից» ունենա, քանի որ գործող Ընտրական օրենսգրքով, եթե առաջադրվում է համայնքի ղեկավարի մեկ թեկնածու, ընտրությունները չեղյալ են համարվում»,- հավելել է թերթը: