25/11/2014 17:53
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար մեքենաների համար
Այսօր` ժամը 16.00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Դժվարանցանելի է Կոտայքի մարզի Արագյուղ-Բուժական ավտոճանապարհը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Գեղարքունիքի մարզի, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ, Կոտայքի մարզի Արագյուղ-Բուժական ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Ձյուն է տեղում Լոռու մարզի Գուգարք, Վանաձոր, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում:
ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: