25/11/2014 09:49
Սևեռուն գաղափարների ամենատարածված ոլորտը քաղաքականությունն է. «Առավոտ»
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. «Մեր ատելության առարկան կարող է քաղաքական գործիչ, ազգ կամ որոշակի խումբ չլինել: Դա կարող է լինել մեր հարևանուհի Վարդուշը, որի ծաղկավոր խալաթն ամեն օր ազդում է ձեր նյարդերին: Եվ դուք, տեսնելով երկնքում սավառնող արբանյակը, միևնույն է՝ պատկերացնում եք Վարդուշի խալաթի նախշերը: Բայց, իհարկե, սևեռուն գաղափարների ամենատարածված ոլորտը քաղաքականությունն է, հասարակական կյանքն է, կրոնը: Ոչնչով չեմ կարող օգնել, կարող եմ միայն ցավակցել «սևեռուն գաղափարներ» ունեցող մարդանց:
Ինչ մնում է հավատին, ապա ավելի լավ է լինել ագնոստիկ` նա չի հավատում, և վերջ, բայց ոչ մեկին չի ստիպում չհավատալ, չի հարձակվում հավատի վրա, չի պայքարում կորնի դեմ: Ճիշտ այդպես ես անձամբ հավատում եմ Աստծուն, բայց ոչ մեկին դարձի բերելու առաքելությունն ինձ վրա չեմ վերցնում, պարզապես կենտրոնանում եմ իմ սիրած ոչ թե ատելի երևույթների, գործի ու մարդկանց վրա:
Չգիտեմ, թե որքանով են իմ համոզմունքները կրոնական»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: