25/11/2014 14:23
Տոներից առաջ «Apple» ընկերությունը կվաճառի մոտ 71 մլն «iPhone»
Մինչև 2014թ. դեկտեմբերը «Apple» ընկերությունը կվաճառի մոտ 71 մլն «iPhone»: Այս մասին հայտնում է «Lenta.ru»-ն:
Նման հայտարարություն է արել «KGI Securities» ընկերության վերլուծաբան Մին Հի Քոուին, ում խոսքով, ընկերությունը կարող է գերազանցել նախորդ տարվա սեփական ռեկորդը: Այն ժամանակ ընկերությունը վաճառել էր 51 մլն «iPhone»:
Վերլուծաբանի խոսքով՝ նախատոնական շրջանում առավել մեծ պահանջարկ կունենա «iPhone 6»-ը, որի գինը անմիջապես տոներից հետո կիջնի 49,5 միլիոնի:
Կանխատեսումը իրականանալու դեպքում ընկերությունը կունենա 20 միլիոնի արդյունք:
Նա նաև ասել է, որ 2015թ. «Apple»-ը կդադարեցնի նախկին մի շարք մոդելների վաճառքը, այդ թվում՝ «iPhone 5C», «iPhone 4S»՝ թողնելով «iPhone 5S»-ը որպես մատչելի տարբերակ: