Ֆրունզիկ Մկրտչյանի պես մարդիկ 100 տարին մեկ են ծնվում. Սամվել Առաքելյան (Niko)

25/11/2014 21:21

Ֆրունզիկ Մկրտչյանի պես մարդիկ 100 տարին մեկ են ծնվում. Սամվել Առաքելյան (Niko)


Տարիներ առաջ այսօրվա հումորային հաղորդումները նախորդվում էին հումորային սկետչներով: Ինչ խոսք, գյումրեցիներն այդ հարցում վարպետ են: Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Սամվել Առաքելյանը (Niko) շատերին է հայտնի իր կերպարներով. սատիրայից մինչև դրամատիզմ՝ այսպիսին է նրա ճանապարհը: Life.panorama.am-ի հետ դերասանը զրուցեց անցած դժվարությունների, իրեն բաժին հասած Նիկո կեղծանվան, ընտանիքի և հետաքրքիր դեպքերի շուրջ:

-Պարոն Առաքելյան, որտեղի՞ց է առաջացել Ձեր Նիկո կեղծանունը:

-Դա ստացել եմ մի հրաշալի մարդու պատվին: Խոսքս Թատերական գործիչների միության նախագահ, Դրամատիկական թատրոնի հիմնադիր Հրաչ Նիկիտիչի մասին է: Բոլորն ասում էին, որ իրար շատ ենք նման: Ինձ միշտ Նիկիտիչ էին ասում, տարիների հետ Նիկիտիչը դարձավ Նիկո: Մի դեպք պատմեմ. Սունդուկյանի անվան թատրոնում ներկայացում պետք է բեմադրեինք: Այդ ժամանակ գլխավոր ռեժիսորը Խորեն Բաբկենիչն էր, ումից շատ բան եմ սովորել և շնորհակալ եմ Աստծուն, որ բախտ եմ ունեցել նման «գիգանտ» դերասանների հետ բեմ բարձրանալ, շփվել: Ինձ շատ էր սիրում: Անցնեմ պատմությանս. երեկոյան պետք է «Կորադո» ներկայացումը խաղայինք, փորձերի էինք: Գնացինք «բուֆետ»՝ սրճելու, ու մեկ էլ ամբողջ թատրոնով մեկ լսվում է տեխնիկական ռեժիսորի ձայնը. «Հրաչ Նիկիտիչ բեմ արի, Բաբկենիչը կանչում է»: Մի պահ քար լռություն տիրեց, բոլորն իրար երեսի էին նայում, փնտրում էին Նիկիտիչին: Ես հանգիստ բարձրացա տեղիցս ու գնացի: Բոլորը զարմացել էին (ծիծաղում է):


-Արդեն բավական ժամանակ է, որ հեռուստադիտողը ձեզանից տեղեկություններ չունի: Այսօր ինչո՞վ եք զբաղվում:

-Իսկապես, մոտ չորս տարի կլինի, որ էկրաններին չեմ երևում: Պարզապես առաջարկներ չեմ ունեցել, մի քանիսն էլ ինքս եմ մերժել, քանի որ պայմանները չեն գրավել: Այժմ հիմնականում թատրոնում եմ աշխատում, մեկ տարի առաջ էլ նկարահանվեցի Սուրեն Բաբայանի նկարահանած գեղարվեստական ֆիլմում:

-Որտե՞ղ եք ավարտել:

- Ավարտել եմ Մերկուրովի անվան նկարչական դպրոցը, այնուհետև՝ Գեղարվեստի ուսումնարանի կերամիկայի բաժինը: Թատրոն մուտք եմ գործել 1976 թվականին՝ սիրողական մակարդակով, տեքստիլագործների ինքնագործ խմբից: Այնուհետև ավարտեցի թատրոնին կից դերասանական ստուդիան՝ Գրիգոր Մկրտչյանի կուրսը: Ինձ դասավանդել են հայ բեմի մեծ վարպետներ, ժողովրդական արտիստներ: 1986 թ-ից թատերական գործիչների միության անդամ եմ: Թատրոնին զուգահեռ Հայաստանում առաջին անգամ բացված հումորի տանը աշխատել եմ և՛ որպես դերասան, և՛ որպես բեմի մեքենավար: Երկրաշարժից հետո էլ տղաներով հիմնեցինք երգիծանքի թատրոն, որտեղ հանդես եմ եկել փոխտնօրենի և դերասանի կարգավիճակով: 1998 թվականից աշխատել եմ «Շանթ» հեռուստաընկերությունում: Արվեստի բնագավառում «Վաստակաշատ գյումրեցի» տիտղոսակիր եմ, «Ոսկե մուշուրբա» և «Ոսկե DVD»  մրցանակակիր, նաև Պոլոզ Մուկուչի ոսկե արձանիկն եմ մրցանակ ստացել ԱՄՆ-ում՝ «Տաքսի-տաքսի» ներկայացման մեջ Կնյազին մարմնավորելու համար: Իսկ 50-ամյակիս արժանացա «Ոսկե դիմակ» շքանշանի:

-Պարոն Առաքելյան, ինչո՞ւ ընտրեցիք հենց դերասանի մասնագիտությունը:

-Եթե ասեմ, որ մանկուց երազել եմ, սուտ կլինի: Ճակատագիրն իր ձեռքով ինձ տարավ ինքնագործ խումբ, որտեղից էլ ամեն ինչ սկսվեց: Գիտեք, երբ ամիսներով չարչարվում ես, տանջվում ու արդյունքում բուռն ծափահարություններ ու շնորհավորանքներ վաստակում, քեզ հրաշալի ես զգում: Ուրախանում ես, որ մարդիկ կատարածդ աշխատանքը գնահատում ու սիրում են: Հետագայում, որքան էլ դժվար պահեր ունենաս, միևնույն է, արդեն ուշ է, չես կարող փոխել մասնագիտությունդ: Ես գոհ եմ, որ մարդիկ իմ կատարած աշխատանքը բարձր են գնահատում թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս:

-Այսօր գո՞հ եք Ձեր ընտրությունից:

-Անկեղծ ասած՝ ինչպե՞ս կարող ես գոհ լինել, երբ ապրում ես չնչին աշխատավարձով: Երևանում դերասանները գոնե կարող են զբաղվածություն ունենալ տարբեր հեռուստաընկերություններում, մեզ մոտ ապրում ենք «չոր ու ցամաք» աշխատավարձով: Եվ դա այն դեպքում, երբ օր-օրի ամեն ինչ թանկանում է: Մեր թատրոնի թե՛ դերասանական, թե տեխնիկական կազմը նվիրյալ «ֆանատներ» են, մարդիկ իրենց գործն են սիրում ու համերաշխ, մի մեծ ընտանիքի պես ապրում և ստեղծագործում են: Մեկ-մեկու հարգել ու սիրել գիտեն, որը մեր գործում շատ կարևոր է: Թեև, գոհ եմ մի բանի համար. երեկ տուն գնալիս երթուղային բարձրացա, նստելու տեղ չկար: Մի տարեց կին զարմացած նայեց դեմքիս (երևի չէր պատկերացնում, որ երթուղայինով եմ շրջում), տեղից բարձրացավ ու ինձ առաջարկում էր նստել: Մի երիտասարդ վեր կացավ, թե պարոն Առաքելյան, եկեք իմ տեղը նստեք: Պարզվեց, որ այդ ծեր կինը մի քանի օր առաջ թատրոնում է եղել և դիտել է «Մեսրոպ Մաշտոց» ներկայացումը: Իջնելիս վարորդին ինչ-որ բան ասաց: Հետո պարզվեց, որ իմ տոմսն է ստացել: Երբ վարորդին ասացի՝ ինչո՞ւ վերցրիր, պատասխանես. «Տատին շատ խնդրեց՝ ասելով, որ շնորհակալությունից բացի սա կարող է անել»:  Այ սրա համար արժի ապրել և ստեղծագործել: Մեզ իրական գնահատողը մեր ժողովուրդն է: Եթե նորից աշխարհ գամ, հաստատ նորից դերասան կլինեմ, մարդկանց ուրախություն ու ժպիտ կպարգևեմ: Դա, թեև, շատ բան չէ, բայց ամենաթանկ դեղն է:

-Որքանո՞վ է դերասանը գնահատված Հայաստանում:

-Որպեսզի գնահատվես, պետք է Հայաստանից դուրս ելնես, այլ տեղ գործունեությունդ ծավալես: Այ այդ ժամանակ կսկսեն այստեղ գնահատել: Նաև ցավում եմ, երբ մեր արվեստագետներին կենդանության օրոք չենք գնահատում: Ա՜յ, երբ մեռնում են, մի լավ մեծարում են:Ակամայից մտաբերում ես «Գնա մեռի, արի սիրեմ» արտահայտությունը: Սիրիր, գնահատիր քո արվեստագետներին, որպեսզի եկող սերունդը օրինակ վերցնի:

- Դուք, որքան նկատել եմ, բազմաժանր դերասան եք: Դժվար չէ՞ ժանրից ժանր անցումը:

-Ճիշտ եք նկատել: Դժվարություններ ունի, իհարկե: Ընդհանրապես, յուրաքանչյուր դեր իր դժվար կողմերն ունի: Անընդհատ տարբերակներ ես մտածում, մինչև ճիշտ ասելիքը գտնես: Լավ դերասան լինելու համար մեծ աշխատանք է պահանջվում: Յուրաքանչյուր դեր ինձ համար կարևոր է և պատասխանատու՝ լինի մեծ կամ փոքր խոսքով: Պետք է ճիշտ մատուցելու ձևը գտնել: Վերջերս պատմական մի գործում դեր վստահվեց ինձ: Բավական մեծածավալ ու լուրջ գործ էր: Կերպարանավորում էի ասորի քահանայի: Բացասական կերպար էի: Որպեսզի կարողանամ կերպարը ճիշտ մատուցել, մտերիմներիցս մեկի միջոցով ասորերեն «Հայր մեր»-ը գտա, սովորեցի: Դրա համար ինձանից մեկ ամիս պահանջվեց: Այնպես որ, մինչև «չքրտնես», ոչինչ չի ստացվի:

-Ո՞ր ժանրում եք Ձեզ զգում, ինչպես «ձուկը ջրում»:

-Ինձ համար ժանրը նշանակություն չունի, յուրաքանչյուր ժանրում էլ պետք է այնքան աշխատես, որ հանդիսատեսը գոհ լինի: Երբ խոհարարը ուտեստ է պատրաստում, մտածում է չէ՞՝ ինչ համեմունքներ օգտագործի, որ ուտողի քիմքին դուրեկան լինի, որ նորից իրեն այցելի: Այդպես էլ մեր գործն է. պետք է այնպես անենք, որ ժողովուրդը սիրի, ցանկանա գալ թատրոն: Փառք Աստծո, այսօր մեր թատրոնը հանդիսատեսի պակաս չի զգում: Գիտե՞ք, մեր Լենինականի, Շիրակ աշխարհի հանդիսատեսի պես ոչ մի տեղ չես գտնի: Եթե ցանկանում ես իմանալ՝ գործդ ստացվե՞լ է, թե ոչ, պետք է մեզ մոտ մի քանի անգամ ելույթ ունենաս. ծափահարեց՝ բրավո, չծափահարեց՝ գնա սխալներդ ուղղիր (ծիծաղում է):

-Ժամանակակից «հումորաստեղծներից» ո՞ւմ եք առավել հավանում:

-Շատ եմ սիրում Եվգենի Պետրոսյանին և իր խմբին: Նրա յուրաքանչյուր բեմադրության վրա աշխատում է մոտ 15 սցենարիստ, այդ պատճառով էլ ամեն ինչ որակով է լինում: Շատ եմ սիրել Ռայկինին: Խոսքի մեծ վարպետ էր և ի՜նչ լրջությամբ էր մատուցում հումորը, սատիրան: Սիրել ու սիրում եմ Ֆրունզիկ Մկրտչյանին: Նրա պես մարդիկ 100 տարին մեկ են ծնվում: Հաստատ նորից Գյումրիում կծնվի:

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:13 Ժամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ Սրբազան Այսօր, 21:43 «Սահմանային ճշգրտման անվան տակ իրականացվող գործընթացը խաղաղության երաշխիք չի ապահովում»․ Տիգրան Աբրահամյանը՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին Այսօր, 21:32 Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատմամբ սև բերետավորների գործողությունը տապալվեց․ Ոսկանյան Այսօր, 21:10 «Ամոթ, ամոթ»․ Տավուշցիները՝ ոստիկաններին, որոնք փորձում են ուժով բացել ճանապարհը․ Կիրանցում բախում է Այսօր, 20:56 Տավուշցիները թույլ չեն տալիս՝ քարտեզագրողները Կիրանց մտնեն Այսօր, 20:43 ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ Անահիտ Մանասյան Այսօր, 20:30 «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 19:40 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զոհ գնաց Սոնա Մնացականյանը․ Քաղաքացիները մոմավառություն են կազմակերպել՝ նրա հիշատակին (Տեսանյութ) Այսօր, 19:16 Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպիսի հարաբերություններ վարել, որոնք նախկինում էին․ Պեսկով Այսօր, 18:58 «Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ»․ Ծինփին-Բլինքեն հանդիպում է տեղի ունեցել Այսօր, 18:44 Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջ Այսօր, 18:32 Միշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից Այսօր, 18:18 ՀՀ կառավարությունը կրկնեց Բաքվի հայտարարությունը՝ տեղադրվել է 28 «սահմանային» սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը Այսօր, 18:11 Բաքվից հայտարարել են Տավուշում «սահմանային» 28 սյունի առկայության մասին․ «Նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսն է կատարվել» Այսօր, 17:57 Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿ Այսօր, 17:42 Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակ Այսօր, 17:29 «Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊ Այսօր, 17:20 Ուժի գործադրմամբ բերման ենթարկված պատգամավոր Արթուր Խաչատրյանին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին Այսօր, 17:07 «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում բողոքի ակցիային են միացել 44-օրյա պատերազմում վիրավորված տղաները Այսօր, 16:58 Ծառայողական քննության արդյունքում ՔԿԾ-ում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից Այսօր, 16:53 Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի Այսօր, 16:47 Ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին ԱԺ պատգամավորի նկատմամբ. Արթուր Խաչատրյանին բերման ենթարկեցին Այսօր, 16:38 Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում Այսօր, 16:33 Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Այսօր, 16:12 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Այսօր, 16:04 «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչը կկայանա ապրիլի 28-ին Այսօր, 15:56 Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկի թույլատրելի շեմը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել Այսօր, 15:48 Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ՝ 50 միլիոն եվրո արժողությամբ Այսօր, 15:40 Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Այսօր, 15:31 Հայաստանը Ռուսաստանից նամակ է ստացել՝ կապված Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ Այսօր, 15:25 Մկրտչյանը նախագահին է ներկայացրել բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ Այսօր, 15:20 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Այսօր, 15:16 Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Օլաֆ Շոլց Այսօր, 15:07 Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ հայտարարությունը Այսօր, 15:03 Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում (Տեսանյութ) Այսօր, 14:47 Ավտովթար՝ Տավուշում. Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Այսօր, 14:38 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից Այսօր, 14:30 Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ (ՀԺ) Այսօր, 14:24 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք Այսօր, 14:13 Մենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին Այսօր, 14:01 ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան Այսօր, 13:50 Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան Այսօր, 13:42 ՀՀ-ի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 13:38 ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն Այսօր, 13:36 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) Այսօր, 13:22 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Այսօր, 13:15 Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին Այսօր, 13:04 Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Այսօր, 13:00 Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը Այսօր, 12:56 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Այսօր, 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան Այսօր, 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ Այսօր, 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը Այսօր, 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Այսօր, 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը Այսօր, 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ Այսօր, 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը Այսօր, 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Այսօր, 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է Այսօր, 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ Այսօր, 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ Այսօր, 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է Այսօր, 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել